Խորհրդարանական ընդդիմությունը հաջորդ շաբաթ հանդես է գալու Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ: Այդ մասին այսօր անհնազանդության ակցիաների ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Մենք հստակ ասել ենք, որ խորհրդարան կվերադառնանք մեր օրակարգով, և ես այսօր այստեղից ևս մեկ անգամ ասում եմ, որ մենք այդ օրակարգը ձևավորելու ենք: Մենք հաջորդ շաբաթ պահանջելու ենք արտահերթ նիստ: Երեկոյան կներկայացնեմ նիստի և օրակարգի մասին մանրամասները»,- նշել է Սաղաթելյանը: