Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«5 ձեռնպահ, ճնշող մեծամասնությունը կողմ։
Երևանի ավագանին հավանություն տվեց Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի հարակից տարածքում Օհան Դուրյանին նվիրված կիսանդրու տեղադրմանը։
Ավագանու մշակույթի հարցերով Հանձնաժողովը նաև հատուկ կարծիք է ներկայացրել` կիսանդրու տեսքը լրամշակելու, ձևափոխելու հետ կապված։
Ձեռնպահ քվեարկությունս հիմնավորել եմ այն հանգամանքով, որ մինչ օրս, սրճարանները հանելուց հետո, չկա մշակված, հաստատված նախագիծ, թե ինչպիսին պետք է լինի Ազատության հրապարակը։
Ուստի այդ հրապարակում ցանկացած միջամտություն այս պահին սխալ եմ համարում»։