Fly Arna-ն մեկնարկում է թռիչքները դեպի Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հայտնում է դեպի Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայան ուղիղ չվերթների մեկնարկի մասին: 

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական չորս չվերթ կիրականացվի: