Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Թբիլիսիում ազգությամբ հայ է վիրավորվել:
«Հայտնում ենք, որ հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների թվում է ազգությամբ հայ, Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը, ով վնասվածքներ է ստացել գլխի շրջանում։
Դավիթ Գրիգորյանին վիրահատել են, այժմ նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն և առողջացման միտում են տեսնում։
Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելել են հիվանդանոց և տեղում հետաքրքրվել տուժածի վիճակով։
Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մասին հանդես կգա հայտարարություններով»,- նշվում է դեսպանության տարածած հաղորդագրությունում։