Այս պահին իրականացվում են արագիլների աղտոտման հավանական աղբյուր հանդիսացող՝ ՀՀ Արարատի մարզի Սիս և Նորամարգ համայնքների վարչական տարածքների խաչմերուկում գտնվող, Հրազդան գետի աջափնյա կոլեկտրում, պարենային յուղի հաստ շերտով պատված կեղտաջրերի մաքրման աշխատանքներ։
Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունը։
Հիշեցնենք, որ արագիլների աղտոտման խնդիրը տեւական ժամանակ է ուշադրության կենտրոնում է։ Չնայած դրան, առ այսօր հստակ հայտարարություն չի եղել, թե ինչն կոնկրետ պատճառ հանդիսացել նման բնապահպանական աղետի։ Խնդրի մասին ավելի մանրամասն՝ այստեղ։