Երևանի հ.181 հիմնական դպրոցի տնօրեն Լիլի Արեյանը գրել է․
«Փառք Աստծուն, Էրիկը գտնվեց։ Շնորհակալություն Մարթա Մելիքսեթյանին և իր ողջ անձնակազմին,ոչինչ չխնայելու,անդադար փնտրելու,իրենց պարտականությունները պատշաճ կատարելու համար»։
Ավելի վաղ Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ 11-ամյա Էրիկ Ներսիսյանը որոնվում է որպես անհետ կորած: