Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա վերջերս տեղի ունեցած հարձակումով, ասված է ՀՀ ԱԳՆ X-ի գրառման մեջ։
«Դիվանագիտական ներկայացուցչության անձեռնմխելիությունը պարտադիր է և չպետք է կասկածի տակ դրվի որևէ պարագայում: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերին և վիրավորներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։