Վիտալի Բալասանյանը որպես վկա կանչվել է ՀՔԾ հարցաքննության. Armtimes.com

Վիտալի Բալասանյանը որպես վկա կանչվել է ՀՔԾ հարցաքննության. Armtimes.com
Վիտալի Բալասանյանը որպես վկա կանչվել է ՀՔԾ հարցաքննության. Armtimes.com

Հայկական ժամանակի տեղեկություններով, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը այսօր կանչվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվելու:

Նա գործով վկայի կարգավիճակ ունի: Հարցսքննությունը, սակայն չի կայացել, քանի որ նա պատշաճ ծանուցված չի եղել:

Վիտալի Բալասանյանը հարցաքննության է կանչվել օրեր առաջ իր հարցազրույցներից մեկում արված հետեւյալ արտահայտությունների առիթով: Նա մասնավորապես հայտարարել էր. «Ցույց տվեք մի դեպք, որ բանակը կրակել է: Խոսում են, թե գեներալները եկել են, հրամանաններ են տվել, գեներալները կրակել են, 60 հոգի են առանձնացրել… Ի՞նչ է նշանակում ժողովրդի վրա են կրակել: Ժողովրդի վրա կրակել է Լևոն Տեր-Պետրոսյանն իր խմբով: Կգա ժամանակը, ես էլ տեղյակ եմ մարտի 1-ի դեպքերից, ես էլ ինֆորմացիաներ ունեմ՝ ինչ է կատարվել: Րոպե առաջ պետք է այդ երևույթին գնահատական տալ, և ազատության մեջ լինի Ռոբերտ Քոչարյանը»։

Մանրամասները՝ այստեղ։