ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում դստեր հետ լուսանկար է հրապարակել և գրել․
«Արփիի հետ սպասում ենք Հռոմի Պապի հետ հանդիպելու պահին։ Շատ հանդիսավոր-հոգեւոր էր սպասումը։ Էլ ավելի հոգեւոր էին հանդիպման վայրկյանները»։
Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Արփի Փաշինյանի հետ շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում` ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Վարչապետը և տիկին Հակոբյանը եղել են նաև Սուրբ Պետրոսի տաճարում: