Փոշեփոթորիկը ավելի է վատացրել Երևանի մթնոլորտային օդի որակը. Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Օգոստոսի 18-ին, 19-ին փոշեփոթորկի հետևանքով Երևանի մթնոլորտային օդում դիտվել է փոշու բարձր պարունակություն:

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը դիտարկել է Երևանում մթնոլորտային օդի որակը՝ օգոստոսի 17-20-ը ընկած ժամանակահատվածում և ներկայացրել հետևյալ տվյալները․

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում և Շենգավիթում օգոստոսի 18-20-ը, Արաբկիրում և Նոր Նորքում՝ օգոստոսի 18-ին և 19-ին։

Ազոտի և ծծմբի երկօքսիդներիի պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։