Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Իզմիրլյան» ԲԿ–ից. News.am

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում շուրջ մեկ շաբաթ գտնվող ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից եւ տեղափոխվել  «Երեւան–Կենտրոն» ՔԿՀ։

Այս մասին NEWS.am–ին հայտնեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Արմեն Չարչյանը։

Վերջինիս խոսքով՝  Ռոբերտ Քոչարյանը կազդուրվել է եւ լավ ինքնազգացողություն ունի։

Նշենք, որ հոկտեմբերի 9–ին Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

Մանրամասները՝ այստեղ: