Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճռով ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) կալանավորվել է:
Պետրոսյանը մեղադրվում է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործով՝ փողերի լվացմանն օժանդակելու համար:
Նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել ՀՔԾ-ն: