Նախաձեռնել եմ փոփոխություններ, որը կհանգեցնի հանցավորության դեմ ավելի արդյունավետ պայքարի. ՔԿ նախագահի ելույթը

Նախաձեռնել եմ փոփոխություններ, որը կհանգեցնի հանցավորության դեմ ավելի արդյունավետ պայքարի. ՔԿ նախագահի ելույթը
Նախաձեռնել եմ փոփոխություններ, որը կհանգեցնի հանցավորության դեմ ավելի արդյունավետ պայքարի. ՔԿ նախագահի ելույթը

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնությունում  մասնակցել է Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստին:

ՔԿ նախագահն իր ելույթում  շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին՝ ընդունելության և  միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Հայկ Գրիգորյանը կարևորել է եռակողմ ձևաչափով համագործակցությունը և շեշտել, որ ՀՀ Քննչական կոմիտեի և հարևան երկրների քննչական կոմիտեների հետ հարաբերությունները կրում են վստահելի և կառուցողական բնույթ:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի ելույթն ամբողջությամբ.

Հարգելի´ գործընկերներ,

2014 թվականից ի վեր մենք կանոնավոր կերպով հանդիպում ենք միջգերատեսչական փոխգործակցության շրջանակներում և պետք է առանձնահատուկ նշեմ, որ համատեղ կոլեգիաների անցկացման պրակտիկան ցույց է տվել իր անհերքելի արդյունավետությունը և կառուցողականությունը մեր պետությունների քննչական կոմիտեների փոխշահավետ համագործակցության զարգացման և ամրապնդման պլանում:

Անցած տարվա ընթացքում մեր կողմից անցկացվել են լայնածավալ աշխատանքներ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործունեության արդյունավետության և արգասավորության բարձրացման համար:

Ես նախաձեռնել եմ փոփոխություններ Հայաստանի քննչական կոմիտեի կառուցվածքում, որը վերջնական արդյունքում կհանգեցնի ջանքերի օպտիմիզացման և հանցավորության դեմ ավելի արդյունավետ պայքարի: Նաև կատարվում են հետևողական աշխատանքներ ինչպես ռուսական, այնպես էլ՝ մեր բելառուս գործընկերների հետ միջազգային իրավական համագործակցության բարեհաջող զարգացման և ամրապնդման համար:

Այս կապակցությամբ չենք կարող չնշել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պատվիրակության մասնակցությունը Մոսկվա քաղաքում անցկացված «Քննչական մարմիններում կադրային, ուսումնական և դաստիարակչական աշխատանքների կազմակերպում» թեմայով միջազգային գիտագործնական կոնֆերանսին, ինչպես նաև՝ այս տարվա մայիս ամսին Կազանում կազմակերպված Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների քննչական մարմինների թիմերի մինի-ֆուտբոլի միջազգային մրցախաղին:

Հարգելի´ գործընկերներ,

Կարևոր նշանակություն տալով ամենամյա համատեղ կոլեգիա անցկացնելուն՝ այսօր ես ուրախ եմ հանցավորության հակազդման ոլորտում անցկացված աշխատանքների արդյունքների քննարկման և մեր հետագա գործունեությունը պլանավորելու հնարավորութան համար: Փոխգործակցության այս ձևաչափը խթանում է կուտակված փորձի փոխանակմանը, որն այնքան անհրաժեշտ է արդեն գոյություն ունեցող, ինչպես նաև՝ նոր առաջացող, ժամանակակից սպառնալիքների և մարտահրավերների դեմ մեր ընդհանուր պայքարում հաջողության հասնելու համար:

Իմ կողմից նախաձեռնած փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կառուցվածքում նախատեսվում է ստեղծել քրեագիտական ստորաբաժանում, որի գործունեության վերաբերյալ սպասում ենք առաջարկությունների և փորձի փոխանակման Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի քրեագիտության գլխավոր վարչության մեր գործընկերներից:

Վստահ եմ, որ համատեղ անցկացված կոլեգիայի արդյունքները օգտակար կլինեն բոլոր մասնակիցների համար, իսկ ներկայացված առաջակություններն ուղղված կլինեն իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանը և իրականում կգտնեն իրենց արժանի արտացոլումը Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի քննչական կոմիտեների գործունեության մեջ:

Ավարտելով իմ ողջույնի խոսքը՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել մեր գերատեսչությունների համակարգված և արդյունավետ համատեղ գործունեության նշանակությունը և անհրաժեշտությունը:

Հատուկ նշանակություն է ստանում մեր պետությունների միջպետական համագործակցության և օրենսդրությունների ներդաշնակության իրավական բազայի զարգացմանն ուղղված մեր պետությունների իրավասու մարմինների կողմից անցկացվող աշխատանքը, քանի որ պետության և հասարակության ինստիտուտների զարգացման ուղղություններից մեկը անվտանգության ապահովմանը վերաբերող խնդիրների լուծման և սպառնալիքների նվազեցման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության և զարգացման համար միջազգային համագործակցությունն է:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։