Այստեղ ներկա եմ նաև որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու. Տիգրան Ավինյան

Այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնում իրականացվող որոնողա-փրկարարական աշխատանքների իրականացման ընթացքին ներկա է եղել նաև ՀՀ նախկին փոխվարչապետ, Քաղաքացիական կուսակցության անդամ Տիգրան Ավինյանը:

Լրագրողները նրանից հետաքրքրվել են՝ արդյոք Ավինյանը պայթյունի վայրում ներկա է որպես Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու, Ավինյանը արձագանքել է. «Ես այստեղ ներկա եմ որպես Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ և այո, որպես Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու»: