Հայտնի են հայրենիք վերադարձած 5 գերիների անունները

բանակ զինվոր

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը հրապարակել է գերությունից այսօր հայրենիք վերադարձած գերիների անունները:

Նա գրել է.

«Այսօր Ադրբեջանից ՀՀ են վերադարձել Շիրակի մարզից գերեվարված 62 զինծառայողներից հինգը։

Գերությունից ազատված մեր հայրենակիցներն են՝ Հարությունյան Էդիկ, Մաթևոսյան Սեյրան, Կարեն Վարդանյան, Արմեն Նազրամադյան, Աշոտ Վարոսյան»։