Մեզ համար նման սցենարը կանխատեսելի էր. ԱՆ խոսնակը՝ «Դատական օրենսգրքի» փոփոխությունները նախագահի կողմից չստորագրելու մասին

«Մեզ համար նման սցենարը կանխատեսելի էր, բայց ոչ այն պատճառաբանությամբ, որ նախագիծը սահմանադրականության խնդիր ուներ»,- 1lurer.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով նախագահ Արմեն Սարգսյանի կողմից «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը չստորագրելու և ՍԴ ուղարկելու որոշումը:

«Եվ հետաքրքիր է, որ ԲԴԽ-ն ևս չի տեսել սահմանադրականության խնդիր, ավելին՝ կողմ է եղել նախագծին, քանի որ դրանով դատական համակարգի ծանրաբեռնվածության խնդիր էր լուծվում»,- ասաց Լուսինե Մարտիրոսյանը: