«Հրապարակը» գրում է.
«Նախագահ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի անդամներին խստորեն զգուշացրել է, որ նրանք բացատրական աշխատանք տանեն պատգամավորների հետ, որ այս անգամ բացակայությունները չեն ներվելու: Բացի այդ, պատգամավորները ոչ միայն պետք է կարգապահ կերպով հաճախեն Աժ նիստերին, այլև քաղաքական ակտիվություն դրսևորեն, հանդես գան նախաձեռնություններով և ելույթներով: Ներքաղաքական կյանքում հիմա բավական անորոշ վիճակ է, և մարդիկ փորձում են զբաղվել գուշակություններով՝ ինֆորմացիայի բացը լրացնելու համար»,- գրում է թերթը և հավելում.
«Հենց այդպիսի գուշակությունների առիթ են տվել նախագահի զգուշացումները խորհրդարան հաճախելու վերաբերյալ: Որոշ պատգամավորներ սկսել են ենթադրել, որ եթե իրենց հաճախելիության հարցն այդքան խիստ է դրվում, կնշանակի, որ իրենք կոալիցիա չեն կազմելու և ստիպված են լինելու սեփական ուժերով քվորում ապահովել:
ՀՀԿ-ն խորհրդարանում ունի մեծամասնություն՝ 69 պատգամավոր, իսկ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 66 մարդու ներկայություն և գրանցում: Բայց պետք և նկատի ունենալ, որ խորհրդարանականները լինում են գործուղումների մեջ, և միշտ չէ, որ հնարավոր է բոլորին միաժամանակ հավաքել խորհրդարանում»:
© Medialab.am