Ինչ փոփոխություններ են կատարվել Աշխատանքային օրենսգրքում

ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

ԱԺ-ն միաձայն ընդունել է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները.

Սահմանվում է, որ համաճարակի կանխարգելման կամ դրա հետևանքների վերացման ժամանակահատվածում ՝

1. Աշխատանքային կարգապահության խախտում չի համարվում՝

այդ դեպքերով պայմանավորված աշխատանքի չներկայանալը կամ ոչ լրիվ օրով ներկայանալը:

ուսումնական (այդ թվում՝ նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների՝ չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման ժամանակահատվածում մինչև տասներկու տարեկան երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով աշխատողի աշխատանքի չներկայանալը կամ ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանքի ներկայանալը:

2. Աշխատանքի վարձատրությունը

Ս.թ. մարտի 16-ից հետո ոչ աշխատողի մեղքով պարապուրդի դեպքում վճարվում է միջին ժամային աշխատավարձի ԱՌՆՎԱԶՆ 2/3-ը:

Հեռավար եղանակով աշխատելու դեպքում աշխատողն ամբողջությամբ վարձատրվում է:

Հեռավար եղանակով աշխատանքը կատարելու անհնարինության դեպքում գործատուն աշխատողի պահանջով տրամադրում է ամենամյա չօգտագործած արձակուրդը

Ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատանքի ներկայացնալու դեպքում աշխատողը վարձատրվում է առնվազն փաստացի աշխատած ժամանակին կամ փաստացի կատարած աշխատանքին:

3. Անհաղթահարելի ուժ

Ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակմումը, որի դեպքում հնարավոր չէ աշխատանքը կազմակեպել, այդ թվում ՝ հեռավար եղանակով, համարվելու է անհաթահարելի ուժ:

Գործատուն ԿԱՐՈՂ է վճարել անհաղթահարելի ուժով պայմանավորված հարկադիր պարապուրդի համար:

4. Պայմանագրի լուծման արգելք
Գործատուն չի կարող լուծել աշխատանքային պայմանագիրը, եթե աշխատողը համաճարակի ժամանակահատվածում՝ այդ դեպքերով պայմանավորված չի ներկայացելաշխատանքի:

Գործատուն չի կարող լուծվել աշխատանքային պայմանագիրը, եթե ուսումնական հաստատությունների համար նախատեսված արձակուրդների տեղափոխման ժամանակահատվածում մինչև 12 տարեկան երեխա ունեցող աշխատողը չի ներկայացել աշխատանքի:

5. Վերահսկողություն
Ս.թ. մարտի 16-ից հետո ստացված գրավոր դիմումի առկայության դեպքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրականացնում է աշխատանքային օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողություն՝ օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ: