Իսպանիայում վերջին 14 տարվա ընթացքում առաջին անգամ համընդհանուր գործադուլ է անցկացվել, որին, ըստ հաղորդումների, մասնակցել է շուրջ 4 միլիոն մարդ։
Գործադուլն ուղեկցվել է զանգվածային ցույցերով։ Մասնակիցները բողոքել են երկրում խորացող բնակարանային ճգնաժամի և բնակարանների բարձր վարձավճարների դեմ։
Մադրիդում և Բարսելոնայում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև։
Իսպանիայի կենտրոնական բանկի տվյալներով՝ երկրում շուրջ 750 հազար բնակարանի պակաս կա։
Բնակարանների բարձր վարձավճարների դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Հունաստանում։ Աթենքում ցուցարարները համերաշխություն են հայտնել Իսպանիայում գործադուլի մասնակիցներին։



















