Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի՝ Հայաստանի եվրոպական ինտեգրման վերաբերյալ քննադատական հոդվածը կարող է հանրային բանավեճի հիմք դառնալ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Սոնա Ղազարյանը:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Նախկին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «ԵՄ անդամակցության պատրանքը» վերնագրով հոդվածում ԵՄ անդամակցության հեռանկարը գնահատել է որպես անիրատեսական: Նա մտահոգություն է հայտնել, որ այդ ճանապարհին արված յուրաքանչյուր նոր քայլ ոչ թե նվազեցնում, այլ ավելի է խորացնում Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից: Տարիներ շարունակ արևմտամետ գործչի համբավ ունեցող Արմեն Գրիգորյանը լուծումները տարածաշրջանում գտնելու կողմնակից է:
Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կարծիքով՝ նախքան անցած տարի ԵՄ անդամակցության գործընթացի մասին օրենքի ընդունումը Հայաստանն ավելի ազատ էր Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու հարցում, իսկ դրանից հետո այդ հնարավորությունները սահմանափակվել են, մասնավորապես, Ռուսաստանի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ներկայությունն ակտիվացել է, օրինակ, ռուսամետ քաղաքական ուժերն են ավելի շատ ձայն ստացել:
«Ես կարծում եմ, որ ՀՀ-ն ընդունել է կարևոր օրենք, որը մեզ ուղարկել են քաղաքացիները: Քանի որ այս ժողովրդավարական գործընթացի արդյունքում մենք մեծ մասով հակասություն չունենք, կարծում եմ, որ նորմալ է, որ խորհրդարանն ընդունել է այս որոշումը», – այսօր հակադարձեց Սոնա Ղազարյանը:
Ավելին՝ սկզբնաղբյուրում



















