ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի հարցում «փոքր-ինչ նահանջում է», թեև կարող էր շատ ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել։
Այս մասին Թրամփը խոսել է նոյեմբերի 16-ին՝ Սպիտակ տան մոտ լրագրողների հետ զրույցում:
«Նա փոքր-ինչ նահանջում է։ Անկեղծ ասած՝ կարող էր շատ ավելի կոշտ լինել»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ անդրադառնալով Պուտինի դիրքորոշմանը։
Թրամփը նաև հաստատել է, որ Չինաստան այցի ընթացքում քննարկելու է Ուկրաինայի հարցը Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։



















