Մուսաևը Անի Ավետիսյանի ուղղությամբ կրակել է 6 անգամ, Հայաստանի տարածքում աննկատ մնացել 5 օր. «Ազատություն»

Հայաստանի տարածք ապօրինի մտած ադրբեջանցի զինածառայող Նասիմի Մուսաևը հաջողացրել է աննկատ Հայաստանի տարածքում մնալ 5 օր՝ սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 1-ը:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Համաձայն այսօր հրապարակված մեղադրական եզրակացության, ժամկետային զինծառայող Մուսաևը լքելով Լաչինում գտնվող իր ծառայության վայրը, սեպտեմբերի 26-ին Սյունիքի մարզի Իշխանասար բնակավայրի վարչական տարածքով հատել է Հայաստանի պետական սահմանը։

Թեև Մուսաևը Հայաստանի տարածք է մտել դեռևս սեպտեմբերի 26 -ին, ըստ ԱԱԾ հաղորդագրության, Ադրբեջանի իշխանությունները իրենց ժամկետային ծառայողի զորամասը լքելու մասին տեղեկությունը հայկական կողմին փոխանցել են 3 օր ուշ՝ սեպտեմբերի 29-ին:

Թե ինչ է արել ադրբեջանցի զինծառայողը Հայաստանի տարածքում սեպտեմբերի 26-ից մինչև սեպտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածը պարզ չէ: Պաշտոնական հաղորդագրության մեջ այդ մասին ոչինչ չի ասվում: Միայն նշվում է, թե արդեն սեպտեմբերի 30-ին Մուսաևը հասել է Սիսիանի Շաքի գյուղ և մուտք գործել Անի Ավետիսյանի բնակարան, որտեղ գտնվել է մինչև հոկտեմբերի 1-ը :

Ավելին՝ սկզբնաղբյուրում