Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց

«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է երեք ամսով։ Նման որոշում է կայացրել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։

Որոշման հրապարակումից հետո դատարանի դահլիճում ներկաներից մի քանիսը վանկարկել են՝ «Ամոթ»։

Դատարանը գտել է, որ ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցներն ի զորու չեն եղել ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը։

Հիշեցնենք, որ մեղադրյալների թվում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Արքեպիսկոպոսն ու մյուս մեղադրյալները մեղադրվում են պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ։ Մեղադրանքը հիմնվում է հեռախոսազրույցների ձայնագրությունների և փորձաքննություն չանցած որոշ գրավոր «ապացույցների» վրա։ Հիմնական «ապացույցներից» մեկը ինչ-որ քարտեզ է, որը, ըստ մեղադրանքի, հեղաշրջման ծրագրի սխեմա է։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր փաստաբան Տաթևիկ Սողոյանը, այդ քարտեզը, հարյուրավոր այլ նամակների ու դիմումների հետ մեկտեղ, փոխանցել են հավատացյալները, և այն չի կարող դիտարկվել որպես որևէ գործողության նախապատրաստություն։