Քաղաքացիներին Telegram-ի միջոցով զանգահարում կամ հաղորդագրություններ են ուղարկում՝ ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակիցներ։
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ տարբեր պատրվակներով պահանջում են կանխիկացնել բանկային հաշիվներում առկա գումարները, փոխարկել կրիպտոակտիվների և փոխանցել իրենց տրամադրած հաշվեհամարներին կամ կրիպտոդրամապանակներին։
«Հորդորում ենք ձեզ՝
– Մի՛ վստահեք նման զանգերին և հաղորդագրություններին։
– Մի՛ փոխանցեք գումար կամ կրիպտոակտիվներ։
– Կասկածելի դեպքերում տեղեկացրեք իրավապահ մարմիններին»,- նշում են ՆԳՆ ոստիկանությունից։



















