ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Լոնդոնում ընթացող London Chess Classic հեղինակավոր մրցաշարի երրորդ տուրում հաղթել է Անգլիայի ուժեղագույն շախմատիստներից Մայքլ Ադամսին։
10 շախմատիստի մասնակցությամբ մրցաշարում Արոնյանը վաստակել է 2,5 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Այսօր կայանալիք չորրորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Ուկրաինայի առաջատար շախմատիստներից գրոսմայստեր Վասիլի Իվանչուկը։



















