Փաստաբան Արայիկ Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հեռախոսային խոսակցությունները կգաղտնալսի նաև Ոստիկանությունը (ԱԱԾ-ն վաղուց էր գաղտնալսում):
Վատնելով ժամանակ և ընթերցելով օրինագծի հիմնավորումները պարզեցի՝
– այդպիսի կարգ կա նաև ԱՊՀ որոշ երկրներում ևս՝ ՌԴ, Բելառուս, Տաջիկստան,
– հանցագործությունները կբացահայտվեն ավելի արագ և օպերատիվ,
– մարդու անձնական կյանքի միջամտությունը կլինի որոշակի։
Բացի այդ՝ կխնայվի ԱԱԾ-ի ժամանակը և ռեսուրսը, նվազագույնի կհասցվի նեղ գերատեսչական շահագրգռվածությունը։
Ոստիկանությունում կստեղծվի նոր ստորաբաժանում (ԱԱԾ-ի օրինակով), և որի ղեկավարին կնշանակի իհարկե վարչապետը։
Զրո (0) արժեք և իմաստ ունեցող բառակույտեր (հիմնավորումներ)։
Ազգային-պետական ՀԱՄԱԿԱՐԳ ստեղծելու փոխարեն վերանորոգում և ձեր «հագով» հարմարեցնում եք ապազգայինը, սերժի սուպերվարչապետական կոստյումին ևս մեկ կոճակ եք ավելացնում։
Երկրի ուժային (իրավապահ) ամբողջ բլոկը ենթարկվում է մեկ անձի, քիչ է, ևս մեկն եք ավելացնում, որ ինչ անեք։
Օրինագծին առաջին ընթերցմանը 82 կողմ ձայն է եղել. ուղիղ հարց «կողմերիդ»՝ դուք հասկանում ե՞ք, թե ինչին եք կողմ։
Մարդու իրավունքների մասին չեմ խոսի, դա ձեր խելքի բանը չէ։
Դուք կոճակ ավելացնելու կոճակը սեղմեք»։