«Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ, բայց ուղարկվել է համապատասխան տեղը». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններ է առաջարկել իշխանություններին:

«2018 թվականի մայիսից սկսած՝ Հրայր Թովմասյանը սկզբում ամենօրյա, հետո ամենշաբաթյա, հետո ամենամսյա ռեժիմով իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով՝ ես եմ Սահմանադրության այս տեքստի հեղինակը, և ես ուզում եմ ձեզ պատմել բոլոր խութերի մասին, և մենք կարող ենք իրար հետ անել չգիտեմ ինչեր: Եվ նա այդ առաջարկութունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցլեու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ»,- ասաց Փաշինյանը: