Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Կակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Ծայրահեղ կենդանասերների ու ծայրահեղ կենդանատյացների պայքարը հատկապես սրվում է այսպիսի օրերին, երբ կենդանիների կողմից ագրեսիայի դեպքերի մասին լրատվությունն է ավելանում:
Ունենք տարածված կարծրատիպ, թե իբր կենդանասերները երկրորդական են համարում մարդկանց անվտանգությունը (թեեւ իսկապես որոշ կենդանասերների ծայրահեղական դիրքորոշումը նպաստում է էդ կարծրատիպի արմատավորմանը): Օվսաննա Հովսեփյանն ասում է, որ կենդանիների նկատմամբ պետք է բարյացակամ լինել հենց մեր ու մեր երեխաների անվտանգության ու բարեկեցության համար: Որովհետեւ մեր քաղաքում ապրող կենդանիներին սատկացնելը ոչ միայն բարոյապես անընդունելի է, այլեւ ֆիզիկապես գործնականում անհնար է:
Լուծումը.
1. Ստերջացման եւ պատվաստումների միջոցով հնարավորինս անվտանգ դարձնել շների վարքը եւ վերահսկելիի սահմաններում պահել նրանց քանակը (հիմա արվում է համայնքային ՀՈԱԿ-ի ուժերով, որը ռեսուրսների համալրման կարիք ունի)
2. Փոխել ագրեսիվ վերաբերմունքը կենդանիների հանդեպ, յուրացնել կենդանիների հետ շփման որոշակի կանոններ:
Առաջարկում եմ կարդալ Օվսաննայի կարեւոր գրառումները այս թեմայով»: