«Մեր քաղաքում ապրող կենդանիներին սատկացնելը ոչ միայն բարոյապես անընդունելի է, այլեւ ֆիզիկապես գործնականում անհնար է»․ Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Կակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ծայրահեղ կենդանասերների ու ծայրահեղ կենդանատյացների պայքարը հատկապես սրվում է այսպիսի օրերին, երբ կենդանիների կողմից ագրեսիայի դեպքերի մասին լրատվությունն է ավելանում:

Ունենք տարածված կարծրատիպ, թե իբր կենդանասերները երկրորդական են համարում մարդկանց անվտանգությունը (թեեւ իսկապես որոշ կենդանասերների ծայրահեղական դիրքորոշումը նպաստում է էդ կարծրատիպի արմատավորմանը): Օվսաննա Հովսեփյանն ասում է, որ կենդանիների նկատմամբ պետք է բարյացակամ լինել հենց մեր ու մեր երեխաների անվտանգության ու բարեկեցության համար: Որովհետեւ մեր քաղաքում ապրող կենդանիներին սատկացնելը ոչ միայն բարոյապես անընդունելի է, այլեւ ֆիզիկապես գործնականում անհնար է:

Լուծումը. 
1. Ստերջացման եւ պատվաստումների միջոցով հնարավորինս անվտանգ դարձնել շների վարքը եւ վերահսկելիի սահմաններում պահել նրանց քանակը (հիմա արվում է համայնքային ՀՈԱԿ-ի ուժերով, որը ռեսուրսների համալրման կարիք ունի)
2. Փոխել ագրեսիվ վերաբերմունքը կենդանիների հանդեպ, յուրացնել կենդանիների հետ շփման որոշակի կանոններ:

Առաջարկում եմ կարդալ Օվսաննայի կարեւոր գրառումները այս թեմայով»: