«Հանրապետության Նախագահը Ստրասբուրգում հայտարարել էր, որ կարելի է Կազանում դրական արդյունքներ, առաջընթաց ակնկալել, եթե Ադրբեջանը նոր փոփոխություններ չառաջարկի: Սակայն, Կազանը բեկումնային չեղավ, որովհետեւ Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը» – Կազանում լրագրողնըրին ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա ասել է ,որ Դովիլում եռանանագահող երկրները կոչ են արել նախագահներին համաձայնության գալ Կազանում: Նախագահների հետ հեռախոսազրույցներում նախագահ Օբաման էր նույն կոչն արել: Նաեւ Ֆրանսիայի նախագահ Սարկոզին ուղերձներ էր հղել նախագահներն:
«Սակայն ադրբեջանական կողմը մոտ մեկ տասնյակ փոփոխություններ առաջարկեց եւ դա էր պատճառը, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ,- նշել է Նալբանդյանը՛ հավելելով ,որ հանդիպումն ամեն դեպքում օգտակար էր ,քանի որ շարունակվեցին « մանրամասն քննարկումները»:
«Եվ կարեւորն այն է, որ Նախագահ Մեդվեդեւը, որը վերջին երեք տարվա ընթացքում մեծ ներդրում է ունեցել այս գործընթացում, իր պատրաստակամությունը հայտնեց շարունակել ջանքերը՝ սկզբունքների համաձայնեցման եւ դրանց շուրջ վերջնական համաձայնություն ձեռք բերելու համար»- ասել է նա:
Նախարարը նշել է, որ կողմերի միջեւ վերջին երեք տարիների ընթացքում սա արդեն 12-րդ հանդիպումն էր, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում, այն սցենարը, երբ Ադրբեջանը նոր փոփոխություններով եւ առաջարկներով է հանդես գալիս, արդեն առնվազն չորրորդ անգամ է կրկնվում:
«Սա է իրականությունը,-հայտարարել է Նալբանդյանը:- Բայց շարունակելու ենք բանակցությունները, որովհետեւ կարգավորման համար այլ ճանապարհ չկա: Միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով է հնարավոր լուծել հիմնախնդիրը»:
© Medialab.am