Գիտնականները հայտնաբերել են, որ սխտորը, որը վաղուց համարվում էր մրսածությունների դեմ գլխավոր թշնամին եւ իմունիտետի բարձրացման համար արդյունավետ միջոց, չունի այդ օգտակար հատկանիշներից եւ ոչ մեկը: Այդ մասին հաղոդրում է «MIGnews»-ը:
Ժողովրդական բուժակները հաճախ են սխտորին խորհուրդ տվել նրանց, ովքեր արյան մեջ խոլեստերինի իջեցման եւ իմունիտետի բարձրացման կարիք ունեին: Սակայն, գիտնականների վերջին հետազոտությունները ի չիք են դարձրել այդ առասպելը:
Մասնագետները անց են կացրել փորձարկումներ, որին մասնակցել են 170 կամավորներ` 30-65 տարեկան: Փորձերի արդյունքները ցույց են տվել, որ սխտորը ոչ մի ձեւով չի ներազդում արյան մեջ խոլեստերինի մակարդակի վրա, եւ չի օգնում սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարին:
Իսկ սխտորի օգտակար հատկությունները բացատրել են նրա բաղադրության մեջ մտնող ալիցինի առկայությամբ: Այդ բաղադրիչը կարող է իջեցնել խոլեստերինի մակարդակը: Սակայն, դրա բաղադրությունը սխտորի մեջ այնքան քիչ է, որ ոչ մի արդյունք չի առաջացնում:
© Medialab.am