Ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում՝ զորքերի հետ քաշման և քաղաքացիների վերադարձն ապահովելու ուղղությամբ. տեղեկատվական շտաբ

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ զորքերի հետ քաշման գործընթաց կազմակերպելու և ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված քաղաքացիների՝ իրենց բնակավայրերը վերադարձն ապահովելու ուղղությամբ:

Միաժամանակ քննարկվում է նաև քաղաքացիների Արցախ մուտքի և Արցախից ելքի ընթացակարգը, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը»: