Ամերիայի միացյալ նահանգների Ինդիանա նահանգի Նոբլսվիլ քաղաքի տարրական դպրոցների ուսուցիչները ստեղծագործ են գտնվել այսօր՝ կազմակերպելով մեքենաներով շքերթ՝ իրենց աշակերտներին ողջունելու և ուրախ տրամադրություն հաղորդելու համար։
Դպրոցի ուսուցիչները մեքենաներով շրջել են աշակերտների տան բակերով՝ պահպանելով սոցիալական տարածությունը։
Դպրոցից աշակերտների ծնողներին էլեկտրոնային փոստի միջոցով նախապես տեղեկացրել էին շքերթի մասին և սոցիալական ցանցերով թարմացումներ կատարել, թե որ ժամին, որ թաղամասում են լինելու։
Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանաավորված ԱՄՆ-ում ևս արտակարգ դրություն է, դպրոցները փակ են, աշակերտները օնլայն ուսուցմամբ են դասերը անցկացնում։
23.03.2020