Հրազդանի քաղաքապետը կմնա նույնը, ընդդիմությունը չի բողոքարկի

Հրազդանի քաղաքապետը կմնա նույնը, ընդդիմությունը չի բողոքարկի
Հրազդանի քաղաքապետը կմնա նույնը, ընդդիմությունը չի բողոքարկի

Ըստ ԿԸՀ տվյալների, Հրազդանի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ է տարել ՀՀԿ թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը:
Հիշեցնենք, որ Հրազդանի ընտրությունները գտնվում էին ուշադրության կենտրոնում, քանի որ պայքարն ընթանում էր իշխանության եւ ընդդիմության թեկնածուների միջեւ: Արամ Դանիելյանի հետ մրցապայքարի էր դուրս եկել ընդդիմադիր ՀԱԿ անդամ «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:

Ըստ տեղեկությունների, Սասուն Միքայելյանի շտաբը չի պատրաստվում բողոքարկել ընտրությունների արդյունքները:

Ստորեւ ներկայացնում ենք ԿԸՀ տվյալները:

Արդյունքներ

Գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների  25480

ՏԸՀ-երին հատկացված քվեաթերթիկների թիվը  45172

Մարված (չօգտագործված, ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված) քվեաթերթիկների թիվը  19506

Անվավեր քվեաթերթիկների թիվը  893

Օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը  0

Յուրաքանչյուր թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը

ԴԱՆԻԵԼՅԱՆ ԱՐԱՄ ՌԱԶՄԻԿԻ  13079

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՍԱՍՈՒՆ ՄԵԽԱԿԻ  11506

Թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (լրացվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում)  0

Վավեր քվեաթերթիկների թիվը  24585

Սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը  25477

Անճշտությունների չափը 13

Լուսանկարը` Ֆոտոլուրի

© Medialab.am