ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ի, ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհները դժվարանցանելի են:
Ձնաբքի, մերկասառույցի և վատ տեսանելիության պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Քաջարան-Մեղրի և Գորիս-Սիսիան ավտոճանապարհները, Գեղարքունիքի մարզում` Վերին Գետաշեն-Մադինա, Արագածոտնի մարզում` Վերին Բազմաբերդ, Մեծաձոր, Թթուջուր, Նիգավան, Լուսագյուղ, Սարալանջ, Չքնաղ, Նորաշեն, Ձորագլուխ, Ջրամբար, Սիփան և Ավշեն գյուղերի ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Երևան-Գյումրի (Լանջիկ գյուղի հատվածում), Արագածոտնի մարզում` Արագած, Ափնա, Ծաղկաշեն, Վարդենուտ և Ալագյազ-Ծաղկահովիտ, Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր և Մաքենիս գյուղերի ավտոճանապարհները:
Գյումրի-Աշոցք ավտոճանապարհի Վարդաղբյուր գյուղի հատվածում առկա է քամու ուժգնացում:
ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:
***
Մարտի 6-ի, ժամը 14.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Վրաստանի տարածքում եղանակը զգալիորեն վատացել է, և առկա է ձնահյուսի վտանգ, ինչպես նաև վատ տեսանելիություն:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
Նույն ճանապարհի Պասանաուրի – Գուդաուրի(Պոստա) և Կոբի- Լարսի հատվածներում առատ ձյան պատճառով երթևեկությունը արգելված է կցորդների, կիսակցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Պասանաուրի- Մլեթա հատվածում երթևեկությունը բաց է, Մլեթա-Գուդաուրի(Պոստա) և Կոբի- Լարսի հատվածներում թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Ստեփանծմինդա-Լարսի հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված է:
Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո:
Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:
© Medialab.am