Սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ՝ կարկուտ

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հուլիսի 9-13-ին՝ հատկապես երեկոյան ժամերին, հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ՝ կարկուտ։

Ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ , պոռթկումները մինչև 25-30մ/վրկ։ Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում ամպրոպի ժամանակ խուսափել բացօդյա տարածքներում գտնվելուց։

‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️⚡️Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի փոխանցմամբ⛈Սև…

Posted by ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia on Wednesday, July 8, 2020