Այսօր վճռվում է ոչ միայն բոլորիս, այլ տարածաշրջանի ճակատագիրը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Մինչ այդ նշենք, որ ՊԲ-ն հայտարարել էր Արցախի հյուսիսային և հարավային ուղղությւններում թեժ մարտերի մասին։ Ըստ աղբյուրի, հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ։
Առավոտյան ժամը իննի դրությամբ հայկական կողմը արդեն խոցել էր հակառակորդի 3 ինքնաթիռ։