Այս պահին չեմ ուզում խոսել. Վալերի Օսիպյան

18-09-2019
170 դիտում
Այս պահին չեմ ուզում խոսել. Վալերի Օսիպյան

Ոստիկանության շենքի դիմաց վաղ առավոտից մի խումբ լրագրողներ սպասում են արդեն նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ հանդիպմանը: Քիչ առաջ նախկին ոստիկանապետը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ հարգում է լրագրողներին, բայց այս պահին նրանց հանդիպել չի ցանկանում:

«Հիշեցնենք, որ վարչապետի միջնորդությամբ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը: Նրան այս պահին փոխարինում է առաջին տեղակալ Արման Սարգսյանը»,-նշում է աղբյուրը։