Երևանը հայտնվել է ամենառոմանտիկ քաղաքների վարկանիշային ցանկում

Երևանը հայտնվել է ամենառոմանտիկ քաղաքների վարկանիշային ցանկում
Երևանը հայտնվել է ամենառոմանտիկ քաղաքների վարկանիշային ցանկում

ТурСтат վերլուծական գործակալությունը անցկացրել է սոցհարցում՝ կազմելու համար ռուս զբոսաշրջիկների շրջանում ԱՊՀ տարածքի  և մոտակա երկրների ամենառոմանտիկ քաղաքների վարկանիշային ցանկը, որում հայտնվել է նաև Հայաստանի մայրաքաղաք Երևանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ռոմանտիկ զբոսաշրջությունը ներառում է ինչպես տուրեր, այնպես էլ զույգերի սեփական նախաձեռնությամբ առանձին այցելություններ հանգստյան օրերին: 

Գործակալության տվյալներով՝ ԱՊՀ երկրներում ռոմանտիկ զբոսաշրջությունը ներառում է ավելի քան 1 մլն տուր տարվա ընթացքում:

ԱՊՀ ռոմանտիկ քաղաքների առաջին հնգյակում են Թբիլիսին, Աստանան, Բաքուն, Մինսկը, Քիշնևը: Թբիլիսիի օգտին քվեարկել է հարցմանը մասնակցածների 33 տոկոսը, մնացածները ստացել են 14 և 10 տոկոս:

ԱՊՀ-ի ամենառոմանտիկ քաղաքների վարկանիշային ցանկում հայտնվել են նաև Ալմա- Աթան, Բիշքեկը, Երևանը՝ ստանալով 5-ական տոկոս ձայն: