Կայացավ ամառային զորակոչի հերթական փուլը

Հուլիսի 9-ին Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարիատի Վարդենիսի և Գավառի տարածքային բաժանմունքներում անցկացվեց 2020 թվականի ամառային զորակոչի 3-րդ փուլը, որի ընթացքում Հայոց բանակ ճանապարհվեցին նորակոչիկների հերթական խմբերը:

Արտակարգ դրությամբ պայմանավորված` զորակոչն ընթացավ առանց
մարդկային կուտակումների` պահպանելով սոցիալական հեռավորությունն ու հակահամաճարակային կանոնները: Հուլիսի 9-ին բանակ մեկնած զինակոչիկների վիճակահանությունը տեղի կունենա հուլիսի 10-ին, կենտրոնական հավաքակայանում:

Ինչպես հավաստեց Գեղարքունիքի մարզպետարանի զորակոչային նախապատրաստության բաժնի պետ Տիգրան Հակոբյանը, ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ այս տարի վիճակահանությունը զինակոչիկների ծնողների համար ավելի մատչելի է դարձել: Նրանք այդ գործընթացին կարող են հետևել զինվորական կոմիսարիատի տարածքային բաժանմունքներում, առցանց հեռարձակման միջոցով:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հանձնարարությամբ՝ մարզի տարածքներում զորակոչի ընթացքին հետևում են Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ:

Այս մասին հայտնում են ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից։