Համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը կբաժանենք սոցիալապես անապահով ընտանիքներին. Քաղաքապետ

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրում է.

«Համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը վաղվանից կբաժանենք սոցիալապես անապահով ընտանիքներին։

Հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը և դրանից բխող՝ մանկապարտեզների փակ լինելու հանգամանքը՝ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետատան պարետ Տիգրան Ավինյանի հետ այսօր քննարկել եմ Երևանի համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը անապահով ընտանիքներին տրամադրելու հարցը։

Ձեռք բերված և պահեստավորված սնունդը տրամադրում ենք վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին, որտեղ սոցիալական ապահովության բաժինները ըստ առաջնահերթության այն կհատկացնեն սոցիալապես անապահով ընտանիքներին»:

Համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը վաղվանից կբաժանենք սոցիալապես անապահով ընտանիքներին։ Հաշվի առնելով…

Gepostet von Hayk Marutyan am Dienstag, 17. März 2020