Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին հեռանալ երկրից. Տեսանյութ

20-09-2019
273 դիտում
Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին հեռանալ երկրից. Տեսանյութ

Դատարանում այսօր Սեյրան Օհանյանի պաշտպանական խումբը միջնորդեց թույլատրել նրան լքել Հայաստանի սահմանը` բուժման նպատակով:

Պաշտպանական մյուս կողմերը միացան այս միջնորդությանը, մեղադրող կողմն ասաց` չի առարկում, եթե դատարանին ներկայացնեն հավաստի փաստեր, որ նա իր ասած ժամկետներում կվերադառնա Հայաստան: Երևանի դատախազն առաջարկեց անգամ խափանման միջոցը փոխել անձնական երաշխավորության: Դատարանը հետաքրքրվեց, թե երբ կվերադառնա Սեյրան Օհանյանը, նա պատասխանեց, որ կախված է նրանից, թե որքան ժամանակում կավարտեն բուժումը. «Կարծում եմ` մոտ մեկ-երկու շաբաթ»:

Դատարանը լսելով կողմերին որոշե թույլատրել Սեյրան Օհանյանին բացակայել երկրից:

Մանրամանսերը՝ Factor.am-ի տեսանյութում: