Նոր սկիզբ. վարչապետը շնորհավորել է

02-09-2010
432 դիտում
Նոր սկիզբ. վարչապետը շնորհավորել է

Դպրության եւ Գիտելիքի օրվա կապակցությամբ այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց: Իր շնորհավորական ուղերձում վարչապետը նշել է, որ սեպտեմբերի 1-ը խորհրդանշական օր է, որովհետեւ հազարավոր ընտանիքների համար նշանակում է նոր սկիզբ:

«Եվ բոլորն այդ նոր սկիզբը սկսում են նոր հույսերով, նոր հավատով` ձգտելով դեպի բարին, դեպի պայծառ ապագան։ Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի միջավայր, որ դուք` բոլորդ, ամեն օր մեծ ուրախությամբ և խանդաղատանքով այցելեք դպրոց»,- ասել է վարչապետը` կարևորելով նաև այն փաստը, որ մասնակիցն են ուսուցիչների երդման արարողությանը։

Ըստ կառավարության պաշտոնական հաղորդագրության, Տիգրան Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորելով ներկաներին օրվա կապակցությամբ` մաղթել է հաջողություններ, որպեսզի նոր սկիզբը բոլորի համար լինի բախտավոր եւ ընտանիքներին բերի երջանկություն։