22 տարի 10 ամիս Դինքին սպանողին

26-07-2011
124 դիտում
22 տարի 10 ամիս Դինքին սպանողին

Այսօր Ստամբուլի անչափահասների գործերը քննող դատարանում տեղի է ունեցել «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքին սպանած անչափահաս Օգյուն Սամասթի գործով վերջին դատական նիստը, որի ընթացքում ատարանը 22 տարվա 10 ամսվա ազատազրկման է դատապարտել Դինքի մարդասպանին։

Ըստ թուրքական լրատվամիջոցների, Սամասթը կկրի իր պատժաչափի 2/3-րդը եւ 10 տարի 8 ամիս հետո ազատ կարձակվի։

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում:

 

© Medialab.am