Բոլոր պաշտոնյաների ունեցվածքն ու կապերը պետք է ստուգվեն․ Արթուր Վանեցյան

Բոլոր պաշտոնյաների ունեցվածքն ու կապերը պետք է ստուգվեն․ Արթուր Վանեցյան
Բոլոր պաշտոնյաների ունեցվածքն ու կապերը պետք է ստուգվեն․ Արթուր Վանեցյան

«Պետք է անել ամեն ինչ, դա կկոչվի վեթինգ, թե այլ բան, պետք է հասարակության շրջանում բոլոր կասկածները փարատվեն, թե այս պաշտոնատար անձին որտեղից այդ ունեցվածքը, նրա նշանակման պատմությունը, թե ոնց նշանակվեց, կապեր և այլն»,- նշեց նա։

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը կարծում է, որ բոլոր պաշտոնյաների ունեցվածքն ու կապերը պետք է ստուգվեն։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հարցին ի պատասխան Վանեցյանն ասաց, որ ինքն անհրաժեշտություն է տեսնում, որպեսզի հասարակության շրջանում չմնան կասկածներ պետական պաշտոնյանի կապերի, անցյալի, գործունեության օրինականության, ունեցվածքի և այլնի մասին։
«Պետք է անել ամեն ինչ, դա կկոչվի վեթինգ, թե այլ բան, պետք է հասարակության շրջանում բոլոր կասկածները փարատվեն, թե այս պաշտոնատար անձին որտեղից այդ ունեցվածքը, նրա նշանակման պատմությունը, թե ոնց նշանակվեց, կապեր և այլն»,- նշեց նա։
Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ի՞նչ կարծիք ունի ԱԱԾ տնօրենը դատավորներին վեթինգի ենթարկելու նախաձեռնության մասին։ «Երբ կլինեն հստակ նշված, թե ինչ է իրենից ներկայացնում վեթինգը, երբ ԱԱԾ-ն կունենան այդ գործընթացում իր անելիքները, ԱԱԾ-ն միաշանակ կիրականացնի իր գործառույթները»,- պատասխանեց Վանեցյանը։

Արթուր Վանեցյանը համամիտ չէ այն մեղադրանքների հետ, որ դատական համակարգում գորոծղություններն ուշացած են։ Ըստ նրա՝ կոռուպցիայի դեմ պայքար իրականացվել է ոչ բռնի թավշյա հեղափոխության հաջորդ օրվանից։ Իրականացվել է է կոռուպցիայի դեմ անզիջում պայքար, որի առաջնագծում եղել է հենց ԱԱԾ-ն։ «Եվ մինչև այսօր մենք իրականացնում ենք օրենքով վերապահված մեր լիազորությունները»,- ասաց նա։

Վանեցյանը նաև ասաց, որ վարչապետի հայտարարություններից հետո դԱԱԾ-ում ատավորների վերաբերյալ դոսյե չի հավաքում։ «Մեզ մոտ դոսյեներ չկան, իրականացվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ»,- հավելեց նա։