Արդարադատության նախկին նախարարը զվարճանում է (լուսանկարներ)

21-07-2015
345 դիտում
Արդարադատության նախկին նախարարը զվարճանում է (լուսանկարներ)

«Հայկական Ժամանակ»-ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը քիչ առաջ Ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ լուսանկարն է հրապարակել սույն գրառմամբ. «Իմ մեծ, «չաղ», հայկական ընտանիքը»:

Նախկին նախարարը, ինչպես տեղեկացրել էինք, հրաժարականի դիմում էր ներկայացրել վարչապետ Հովիկ Աբրահամյանին ու մեկնել Հունաստան` արձակուրդ:

Մենք մի շարք հարցեր էինք ուղարկել Մանուկյանին, մասնավորապես. «Պարոն Մանուկյան, հիմա էլ խոսվում է, որ արձակուրդից վերադառնալուց հետո նորից Վճռաբեկ դատարանի նախագահ եք նշանակվելու, ճի՞շտ է դա: Ի վերջո, ինչո՞ւ հրաժարական տվեցիք: Ձեր հրաժարականը լրիվ առեղծված մնաց, չնայած, խոսվում է, որ վարչապետի հետ հակասությունների պատճառով էր»: Ի պատասխան սույն հարցերի, Հովհաննես Մանուկյանը մի մե~ծ սմայլիկ է ուղարկել: Ավելին` սկզբնաղբյուրում: