Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել են

10-04-2016
407 դիտում
Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել են

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանինը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը։  Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը:

«Շուրջ մեկ ժամ տևած զրույցը բացառապես վերաբերել է Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին և այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը»,֊նշված է հաղորդագրության մեջ: