Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

08-05-2018
1408 դիտում
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

 

Այդ մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով Կրեմլի պաշտոնական էջին։

«Ակնկալում եմ, որ Ձեր գործունեությունը կառավարության ղեկավարի պաշտոնում կնպաստի մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի, ԱՊՀ-ի, Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գործընկերային փոխգործակցության հետագա ամրապնդմանը», - ըստ աղբյուրի, նշված է Ռուսաստանի նախագահի շնորհավորական հեռագրում: