«Նախատեսածից շուտ եկավ բանակի ղեկավարի կարգավիճակում ձեզ հրաժեշտ տալու պահը». Վիգեն Սարգսյան

08-05-2018
5425 դիտում
«Նախատեսածից շուտ եկավ բանակի ղեկավարի կարգավիճակում ձեզ հրաժեշտ տալու պահը». Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանի ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ։

Հարգարժա՛ն գեներալներ, սպանե՛ր, քաղաքացիական հատո՛ւկ ծառայողներ, զինվորնե՛ր, վետերաննե՛ր և կուրսանտնե՛ր,

Ռազմամարզական վարժարանների սանե՛ր,

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման փառապանծ տոների և պաշտպանության բանակի կազմավորման տարեդարձի առթիվ: Խոնարհում և երախտագիտություն մեր բոլոր վետերաններին, հաղթանակներիհամար թանկ գին վճարած մեր բոլոր հայրենակիցներին: Թող մեզ միշտ առաջնորդի հաղթական ոգին և Հայրենիքն ամեն ինչից վեր դասելուքաղաքացիական սկզբունքը:

Բայց այսօր ձեզ դիմում եմ այլ առիթով: Քաղաքական իրադարձությունների բերումով իմ նախատեսածից շուտ եկավ բանակի ղեկավարիկարգավիճակում ձեզ հրաժեշտ տալու պահը:

Այդպես ճիշտ է: Նախարարը քաղաքական պաշտոնյա է, և նրա աշխատանքը արդյունավետ է միայն համախոհների թիմում: Դա ո՛չարհեստավարժության, ո՛չ էլ ժողովրդին ծառայելու պատրաստակամության հետ կապված հարց է. հասարակությանը կարելի է և պետք էպիտանի լինել անկախ դիրքից և պաշտոնից: Եվ վստահեցնում եմ բոլորիդ, որ այլ կարգավիճակով ևս շարունակելու եմ իմ այդ ծառայությունը:

Երբ Հայոց բանակի հիմնադրման և Արցախյան հերոսամարտի ակունքներում կանգնած Նախագահ Սերժ Սարգսյանից ստացապաշտպանության նախարարությունը գլխավորելու առաջարկը, գիտեի, թե ինչ պատասխանատվություն եմ ստանձնում` կազմակերպել մերնվիրական Հայրենիքի պաշտպանությունը, տեր կանգնել Արցախյան հերոսամարտի մեր հաղթանակներին և մեր ժողովրդի անվտանգությանը: Սակայն, չնայած իմ երկարամյա փորձին, չէի էլ կարող կռահել, թե ինչպես կփոխվի իմ ամբողջ կյանքը, որքան կկարևորվի հանրայինը ևկերկրորդայնացվի անձնականն իմ այս կարգավիճակում:

Իմ ողջ մասնագիտական կյանքը` շուրջ 23 տարի, ծառայել եմ Հայրենիքիս: Միշտ փորձել եմ ծառայել ազնվորեն և ուժերիս առավելագույնչափով: Բայց իմ նախկին ողջ գործունեության հանրագումարն անգամ չի կարող համեմատվել ձեզ հետ և ձեր կողքին իմ երկրի անվտանգությանըծառայելու գեթ մեկ օրվա հետ:

Պաշտպանության նախարարի յուրաքանչյուր օրն սկսվում է օպերատիվ հերթապահի զեկույցից: Այս տարիներին ես օրն սկսում էի շատ վաղ` առավոտյան 6:30-ին: Շատերը զարմանում և տարօրինակ մի բան էին տեսնում դրա մեջ, բայց դա մեծ զոհաբերություն չէր: Պարզապես չէիկարող հանգիստ քնել, երբ գիտեի, որ նույն ժամին Մեհրաբից մինչև Մեղրի և Գյումրիից մինչև Ստեփանակերտ իմ տասնյակ հազարավորերիտասարդ հայրենակիցները վեր են թռչում իրենց զորանոցներում` մեր ընդհանուր գործը կատարելու: Օրս էլ ավարտվում էր շատ ուշ, երբարթուն էիք միայն առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնողներդ և ձեր հպարտ, աղոթող ծնողները: Այդ ուշ ժամին, մտքում երկրորդելով ձեր ծնողների աղոթքները, զանգահարում էի հերթապահին` իմանալու, թե ինչ վիճակ է առաջնագծում:

Ինչո՞ւ եմ շեշտում այս առավոտյան զեկույցն ու երեկոյան հեռախոսազանգը: Ուզում եմ՝ իմանաք և վստահ լինեք, որ որքան էլ ձեզ հեռու են թվումպաշտպանության նախարարությունն ու գլխավոր շտաբը, ամեն օր հարյուրավոր մարդիկ ձեզ հետ արթնանում են, տեղեկանքներ կարդում ձերհաջողությունների և վրիպումների, սխրանքների և սխալների, միջադեպերի և հիվանդությունների մասին, ձեզ հետ ուրախանում են կամ ձեզ հետտխրում: Որպես պաշտպանության նախարար՝ պահանջում, իսկ որպես ձեր հայրենակից` խնդրում եմ՝ շարունակեք ծառայել այնպես, որ մերհանրությունը միշտ հպարտանա և երբեք առիթ չունենա վշտանալու ձեր ծառայության պատճառով:

Անցյալ տարի՝ այս նույն օրերին, դիմեցի ձեզ ուղերձով` երեք դեպք նկարագրելով և խնդրելով կտրուկ բարձրացնել զգոնությունը: Դրան հետևեցբոլոր օղակների մանրակրկիտ աշխատանքը: Շնորհակալ եմ, որ անսացիք իմ խոսքին, և 2017-ին ու այս տարվա չորս ամիսների ընթացքումարձանագրեցինք պատահարների կտրուկ նվազում:

Բայց չկա նվազման այնպիսի շեմ, որը երբևէ գոհացնի ինձ և մեր հասարակությանը: Որովհետև մենք ձգտում ենք տեսնել ոչ թե պարզապեսկանոնապահ, այլ իդեալական բանակ: Բանակ, որը ընտանիք է, ուր թույլին ոչ թե նվաստացնում են, այլ սովորեցնում ուժեղ լինել: Որովհետև մերհասարակությունն ուզում է, որ բանակը լինի ոչ թե իր հայելին, այլ դպրոցն ու դարբնոցը, որով անցած յուրաքանչյուր քաղաքացի լինի ավելիհամարձակ, ավելի ուժեղ, ավելի հմուտ:

Պաշտպանության կազմակերպումը ծանր գործ է` ամեն վայրկյան գիտակցում ես, որ քո արածից և չարածից, հասցրածից և չհասցրածից, ճիշտկամ սխալ որոշումից կախված են տասնյակ, հարյուրավոր, երբեմն էլ հազարավոր մարդկանց կյանքեր: Յուրաքանչյուր օր ունես նոր, հետաքրքիրանելիք` ռազմական գիտությունից և արդյունաբերությունից, սպառազինությունից և ռազմական տեխնիկայից մինչև ինժեներականաշխատանքներ և շինարարություն, թիկունքային ապահովումից մինչև ռազմական բժշկություն, կրթությունից մինչև կադրային որոշումներ ևռազմական դիվանագիտություն: Գործ ունես ամենատարբեր մարդկանց հետ:

Ի դեպ՝ մարդկանց մասին: Ես այս տարիների ընթացքում, իրոք, ուժեղացա չափազանց հետաքրքիր և առանձնահատուկ մարդկանց հետաշխատելու շնորհիվ: Առաջին հայացքից՝ քաղաքացիական մարդու համար բարդ է զինվորականին հասկանալը` շատ տարբեր է բազմաթիվերևույթների ընկալումը: Բայց իսկական զինվորականը շատ խորը ներաշխարհ ունենալու հետ մեկտեղ նաև շատ պարզ է և շիտակ, արդար է ևուժեղ: Իսկ այդպիսի մարդկանց հետ գործ ունենալը միշտ հաճելի է:

Հարգարժա՛ն սպաներ, շնորհակալ եմ ձեր երկարամյա բարդ և վտանգներով լի ծառայության և Հայրենիքի պաշտպանությունը կյանքիառաքելության վերածելու համար: Դուք մեր ազգի ողնաշարն եք: Ամո՛ւր եղեք, և մեր պետությունը միայն առաջ կընթանա: Կրկնեմ իմ մեծխնդրանքը ձեզ` մաքուր և անաղարտ պահեք ձեր սրբազան գործը: Եղեք խստապահանջ ձեր և ձեր մարտական ընկերների նկատմամբ, երբեք մի՛հանդուրժեք հայ սպայի որևէ զանցանք, որևէ անպարկեշտություն, որևէ թուլություն: Որպես ընկեր՝ դուք արագ կարող եք ուղղել վիճակը և դրանովկանխել ավելի մեծ խնդիրներ: Ինքս հետևել եմ այդ կանոնին և, ավարտելով ծառայությունս, կարող եմ վստահ ասել` այս ամբողջ ընթացքում թույլչեմ տվել որևէ քայլ, որի համար ամաչեմ:

Մեզ հաջողվեց արդյունավետորեն պայքարել կոռուպցիոն ռիսկերի դեմ: Իհարկե, այդ պայքարը դեռ շատ ջանքեր է պահանջում, բայց ես հպարտեմ, որ այս տարիների ավարտին իմ բոլոր ծառայակից ընկերների, բանակի մատակարարների, կապալառու շինարարականկազմակերպությունների մեջ չկա որևէ մեկը, որը կարողանա գոնե քմծիծաղ տալ այս խոսքերն ինձանից լսելով:

Չէի ուզենա խոսքս հաշվետվության վերածել, որովհետև ի սկզբանե ավելի շուտ ձեզ հետ կիսվելու նպատակ ունեի, սակայն անկեղծ ասած՝ մի շարք ուղղություններում մեր համատեղ աշխատանքով, իրոք, հպարտ եմ: Մենք ավարտին ենք հասցնում առաջնագիծը տեսադիտարկմանհամակարգով հագեցնելու գործը, գերժամանակակից և ճշգրիտ սպառազինություն և ռազմական տեխնիկա ենք ներդրել մարտականհերթապահության, կտրուկ բարձրացրել ենք գնումների արդյունավետությունը` հսկայական գումարներ վերաբաշխելով դեպի սպառազինմանծրագրեր: Ամբողջությամբ վերանայել ենք իրավական դաշտը և ներդրել բանակի արդիականացման 7-ամյա ծրագիրը: Նոր շունչ ենք տվելռազմարդյունաբերական համալիրին: Մենք մեր պատանիների համար բացել ենք Հայաստանի լավագույն ավագ դպրոցի` Մոնթե Մելքոնյանիանվան ռազմամարզական վարժարանի դռները և ամենալավ պայմաններով կահավորել Հայրենիքի պաշտպանի վերականգնողականկենտրոնը մեր հերոս տղաների համար: Զոհվածների ընտանիքների և զինհաշմանդամների համար գտանք տարիներով թղթի վրա մնացած` բնակավորման խնդրի լուծումը և ողջ հանրության հետ մի բռունցք դարձանք՝ նրանց նյութական լուրջ աջակցություն ցուցաբերելու համար` 1000plus.am հիմնադրամի միջոցով: Մեր քաղաքացիների համար ստեղծեցինք զինծառայությունն ու բարձրագույն կրթությունը, ինքնուրույնկյանք վստահ մտնելու հնարավորությունները համադրող ծրագրեր, որոնք արդեն իսկ կտրուկ փոխել են բանակից երիտասարդներիակնկալիքները: «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը նորարարական են և գրավիչ` միջազգային չափանիշներով: «Զինվորից սպա» ծրագիրն էլնոր է մեկնարկելու` ծառայության ընթացքում սպայական մասնագիտությունն ընտրող մեր զինվորների համար: Մենք անցկացրինք մեր զինվածուժերի պատմության մեջ խոշորագույն զորավարժությունները և սկսեցինք զորքերի կառուցվածքի խորքային վերանայում՝ արդյունավետությանբարձրացման նպատակով: Նախանշեցինք զինվորական կոմիսարիատների աշխատանքը բարեփոխելու համապարփակ ծրագիր:

Հպարտ եմ, որ իմ հաջորդին եմ փոխանցում ավելի ամուր, ավելի արդյունավետ, ավելի մարտունակ բանակ: Փոխանցում եմ զգալիորեն աճածբյուջեով, ընդլայնված ենթակառուցվածքով, բարելավված վիճակագրությամբ բանակ` այն աչքի լույսի պես պահելու և միայն առաջ, դեպիհաղթանակներ ընթանալու մաղթանքով:

Ցավում եմ, որ շատ ծրագրեր, հատկապես՝ զինծառայողների սոցիալական պաշտպանության ոլորտում, դեռ ներդրման փուլում են: Եսմանրակրկիտ փոխանցելու եմ պաշտպանության հաջորդ նախարարին կիսատ մնացած ծրագրերը` մատնանշելով դրանց իրականացմանֆինանսական աղբյուրներն ու իրավական կարգավորումները և պատրաստակամ եմ ուժերիս ներածին չափով աջակցելու նրան և բոլոր ապագանախարարներին` մեր երկրի անվտանգությունն էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու գործում: Հուսով եմ, որ նրանք էլ հետևողական կլինենմեկնարկած ծրագրերը զարգացնելու և հաջողությամբ կյանքի կոչելու հարցում: Նույնիսկ եթե մենք հակադիր քաղաքական հայացքներ ունենք, եսանկեղծ ցանկանում եմ, որ ինձ հաջորդող նախարարը անպայման հաջողի, քանի որ դա կնշանակի, որ նա բանակն ու երկիրն էլ ավելի բարվոքվիճակում կփոխանցի իր հաջորդին և մեր սերունդներին:

Շնորհակալ եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ` շարքայինից մինչև գեներալ, նախարարության քաղաքացիական հատուկ ծառայողներից մինչևզինված ուժերի գլխավոր շտաբ, իմ քաղաքական և հայեցողական թիմերին, մեզ հսկող հասարակական կազմակերպություններին և մամուլին, բանակի կողքին միշտ ամուր կանգնած սահմանամերձ համայնքների ղեկավարներին և բնակիչներին, բոլոր ժամանակների վետերաններին և ոչպակաս` իմ և մեր բոլոր զինծառայողների համբերատար ընտանիքներին՝ մեր ընդհանուր գործը պատվով կատարելու համար:

Աստված պահապան մեր զինվորին և սպային,

Մեր Ազգ-բանակին, Հայաստանին և Արցախին:

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ: