Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 6-8 աստիճանով

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է․

Մայրաքաղաքի առանձին հատվածներում այսօր ցերեկը, հուլիսի 29-ին, 31-ին, օգոստոսի 1-ի և 2-ի երեկոյան ժամերին սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ: Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերի առանձին շրջաններում այսօր ժամանակ առ ժամանակ, օգոստոսի 1-ին և 2-ին հիմնականում գիշերը և կեսօրից հետո՝ շրջանների զգալի մասում, հուլիսի 29-ին, 31-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 28-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև 30-ի և 31-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։

Արցախում այսօր և սպասվում են անձրև և ամպրոպ: